Եթե նման նախադասություն արտասաներ որևէ անտառաճանաչ, անգրագետ «պողոս», երևի ինչ-որ տեղ կարելի էր բացատրել: Դե, հիմա այդ թեական «պողոսը», որ յուրաքանչյուր բջիջուվ, բնականաբար, նիկոլական է (անգրագետն էլ ուրիշ ինչակա՞ն կարող է լինել), որտեղի՞ց իմանար «գունագեղ տոնակատարություն» և «զոհերի հիշատակ» բառակապակցությունները ոչ միայն անհամատեղելի են, այլև նման արտահայտություն անողին հոգեբույժի մոտ տանելու կարիք կա:
Բայց նման արտահայտություն արել է մեկը, ով ներկայանում է որպես Նիկոլ Փաշինյան, ի լրումն և՛ ի դժբախտություն Հայաստանի և՛ հայության, նաև՝ ՀՀ վարչապետ: Ու դա ասում է՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն՝ նվիրված զոհերի հիշատակին:
Դա էր ասում, չէ՞, թե՝ ժողովուրդն իր ընտանիքն է, Հայաստանն՝ իր օջախը:
Հիմա այդ զուգահեռությամբ դիտարկենք Նիկոլի այդ «գունագեղ» հայտարարության ահավոր անբարո և անմարդկային բաղադրությունը:
Պատկերացրեք մի տան (օջախի) ղեկավարի, ում մեղքով և ում ընդունած տխմար որոշումների հետևանքով օջախի տատին ու պապին վարակվել ու մեռել են, տան 7 զավակներից 4-ին թշնամիներն սպանել են, մեկին հաշմանդամ դարձրել, մյուսի մարմնի մնացորդներն էլ դեռ չեն գտել, բայց դա էլ ամենը չի: Թշնամի հարևանները էդ տան (օջախի) պտղատու այգին հիմնականում զավթել են, բարեբեր հողերը զավթել են, ջրի աղբյուրները զավթել են, ելումուտի ճամփեքն էլ տան ղեկավարն է հոժարակամ տվել թշնամի հարևաններին: Բայց մեկ էլ այդ իրարահաջորդ դժբախտություններից դեռ 1 տարի չանցած, այդ տան ղեկավարը հայտարարում է, թե մի գունագեղ տոնակատարություն է անելու, մի «խուլիգանի քեֆ», շիշը խփի ծառի՜ն, մի խոսքով՝ տաշի-տուշի:
Մենք չենք, դուք եք. ի՛նչ կասեք, ի՛նչ բնորոշումներ կտաք նման մեկին: Այո, որքան էլ որ Նիկոլն ու իր մանկլավիկները զանազան տուգանքներ հորինեն, միևնույն է, դրանից բնորոշումները չեն փոխվելու:
Հիմա սրանն է: Թե բա՝ «գունագեղ տոնակատարություն» է նախատեսում՝ ՀՀ անկախության վերականգնման 30-ամյակի առթիվ: Նիկոլի ասածն այնքան խայտառակ անհեթեթություն է, որ կարող էր միայն միտումնավոր լինել:
Դժվար չէր կանխատեսել, որ բոլորը միանգամից «կտանեն» այդ անհեթեթ ֆրազը, կկենտրոնանային դրա վրա: Իսկ դա նշանակում է, որ արտահայտություն անողը իր համար ավելի վտանգավոր ինչ-որ բանից ուշադրություն շեղելու նպատակ է հետապնդում, միգուցե:
Վերջին օրվա ամենամեծ սկանդալը, ինչ խոսք, թիվ 1 աներձագ Հրաչին ու ԱԺ նախագահ համարվող Նիկոլի Ալենին պատկերող տեսանյութն էր, որտեղ նրանք Հունաստանի թանկարժեք լողափներից մեկում տժժում են:
Քեֆ են անում, թանկարժեք խրախճանք: Իսկ ինչո՞ւ քեֆ չանեն, ինչո՞ւ չտժժան, ինչու այլևայլ անբարո և այլանդակ վարքուբարքով աչքի չընկնեն, եթե հազարավոր երիտասարդների գլուխը կերան, Արցախը նվիրեցին թուրքին, ՀՀ տարածքները շարունակում են նվիրել թուրքին, ու դատ-դատաստանի առաջ կանգնած ու պատժված լինելու փոխարեն, դեռ մի բան էլ... վերընտրվում են:
Նմանների համար մեր լուսավոր տղաների զոհվելը, բնականաբար, «գունագեղ տոնակատարության» առիթ է: Սրանց որ մնա, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի վրա, Նիկոլի գլխավորությամբ «Իջևանի խոզ» էլ կխորովեն, իսկ իրենց լյումպեն-ընտրողները՝ փսլինքները կեղտոտ շորերին քսելով, շուրջը խմբված կսպասեն իրենց բաժին թուլափային՝ շարունակելով փառաբանել Նիկոլին՝ նրա նախարարներից մեկի մականունը ուտելու պատրաստակամություն հայտնելով:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը