Մարտի 17-ին Ստամբուլում՝ հայկական Աթոռանիստ Սուրբ Մ արիամ Աստվածածին եկեղեցում, հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Պոլսո հայոց պատրիարք, արք Մեսրոպ Մութաֆյանի վերջին հրաժեշտը։
Սգո արարողությանը մասնակցել են նաեւ բազմաթիվ թուրք քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ եւ մտավորականներ։ Սգո արարողության կրոնական մասը ղեկավարել է Երուսաղեմի հայոց պատրիարք, արք․ Նուրհան Մանուկյանը։
Հիշեցնենք, որ մարտի 8-ի կեսօրին Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Թուրքիո Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. արք. Մութաֆյանը։ Ամենապատիվ սրբազան պատրիարք հայրը ավելի քան տասը տարի անգիտակից վիճակում էր։
Պատրիարքի մարմինն ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը