Մարտի 8-ի կեսօրին Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Թուրքիո Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. արք. Մութաֆյանը: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը:
Ամենապատիվ սրբազան պատրիարք հայրը ավելի քան տասը տարի անգիտակից վիճակում էր։
1998 թվականի հոկտեմբերի 14-ին 42-ամյա Մեսրոպ արքեպիսկոպոսն (Մութաֆյան) ընտրվել էր Պոլսի հայոց 84-րդ գահակալ: Թեեւ նա համարվում էր Թուրքիայում հայ եկեղեցու եւ համայնքի փաստացի ներկայացուցիչ ու ղեկավար, բայց 2008 թվականին ծանր հիվանդության պատճառով դադարել էր պաշտոնավարել:
Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արք. Աթէշեան այս կապակցութեամբ անմիջապէս կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ եւ տեղյակ պահել՝ Ամենայն հայոց Տ.Տ. Գարեգին Բ. կաթողիկոսին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը