Երևանի քաղաքապետարանը մարտի 15-ին վերսկսել է Ազատության հրապարակի սրճարանների քանդման աշխատանքները: Հինգից 3-ն արդեն քանդվել են, մյուս 2-ը սպասում են դատական գործընթացի ավարտին:
Նշենք, որ ապամոնտաժման աշխատանքները սկսվել է մարտի 13-ին, իսկ մարտի 14-ին այդ աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձիք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը