Երևանի Ազատության հրապարակում, Օպերայի թատրոնի հարակից տարածքում շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Այս անգամ, սակայն, առանց ցուցարարների ներկայության։
Նշենք, որ երրորդ օրն է, ինչ քանդում են սրճարանները։ Քաղաքապետարանը այն համարում է բարեկարգում։ Աշխատանքներն ընթանում են բողոքի ցույցերի, ոստիկանություն-քաղաքացիներ բախումների ուղեկցությամբ, ինչի արդյունքում կան ոստիկանություն և հիվանդանոց տարված անձինք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը