Երևանի քաղաքապետարանում Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների սեփականատերերի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումն ավարտվել է առանց լուրջ համաձայնության։ Սրճարանատերերը ներկայացրել են իրենց առաջարկները, որը քաղաքապետարանը կքննարկի։ Միակ խոստումը, որ տվեցին քաղաքապետարանից, որ գիշերով ապամոնտաժում չեն անելու։
Հիշեցնենք, որ Օպերայի հարակից տարածքում մարտի 13-ին լարված իրավիճակ էր։ Քաղաքապետարանն ապամոնտաժում էր սրճարանները, ինչը հանգեցրեց վիճաբանության և քաշքշոցի։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը