13 11 2024

Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված աշխատակիցները կալանավորվել են

Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված աշխատակիցները կալանավորվել են

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի՝ երեկ ձերբակալված 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու, մյուս անձը՝ փոխանցելու մեջ»,- նշել է նա:

Հիշեցնենք. երեկ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ