11 03 2019

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի ժամկետը երկարացվել է

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի ժամկետը երկարացվել է

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտնում է, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ե. Երզնկյանը դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման և մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման կայացման ժամկետը երկարացնել ևս մինչև քսան աշխատանքային օրով` հաշվի առնելով մրցույթի մասնակիցների մեծ թիվը:

Խորհուրդը 05.03.2019 թվականին գումարել է նիստ հարցի քննարկման նպատակով, որի արդյունքում որոշվեց կատարել լրացում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգում՝ սահմանելով հետևյալը. «Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների թիվը՝ մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման և մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման կայացման ժամկետը Հանձնաժողովի նախագահի որոշմամբ կարող է երկարացվել ևս մինչև քսան աշխատանքային օրով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ