Մարտի 10-ին խոշոր գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 30-ամյա Դավիթ Թովմասյանը և հայտնել, որ մարտի 9-ին՝ ժամը 16:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի պատուհանը և մուտք գործել ներս, այնուհետև հյուրասենյակից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր և գումար:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:
Կայքը հայտնում է, որ տուժած Դ. Թովմասյանն աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես գնումերի բաժնի պետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը