11 09 2024

«Կարճ ասած»․ Ո՞րն է պայթյունների պատճառը ու դեռ քանի պայթյուն կարող է լինել Հայաստանում



 

Սեպտեմբերի 10-ի երեկոյան «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցավ պայթյուն։ Մեկ քաղաքացի զոհվեց, 5-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հայտնվեցին հիվանդանոցում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, ծանր հետևանքների հասցնելու վերաբերյալ հոդվածով: Կարո՞ղ եք հիշել, թե վերջին երկու տարվա մեջ որերորդ պայթյունի դեպքն է՝ մահվան ելքով։ Իսկ այդ պայթյունները կանխել հնարավոր է՞ր, թե ոչ։ Քաղքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունը ասում է՝ մենք 5 ամիս առաջ և 4 ամիս առաջ ստուգել ենք, լիքը խախտումներ են ունեցել, շահագործման դրական եզրակացություն չենք տվել։ Հրազդան ՋԷԿ-ն էլ ասում է սուտ եք ասում, հուլիսի 23-ին ավարտված շինարարության շահագործման ընդունման եզրակացություն եք տվել՝ խախտումներ և թերություն չհայտնաբերելով։

Ո՞նց է ստացվում, որ ընկերությանը տալիս են բացասական եզրակացություն մեկից ավելի անգամ, բայց ինչ-որ գործունեություն է ծավալում, պայթյուն է տեղի ունենում, մարդիկ են վնասվում ու մահանում։ Ու դա՝ պետական կառույցում․ «Հրազդան ՋԷԿ»-ն անմիջապես հայտարարում է, թե ձուլարանը ՋԷԿ-նը չէ, մենք վարձով ենք տվել։ Ու հետո՞, առանց վերահսկողությա՞ն։

Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայնում պայթյունը հիշում եք, ասացին՝ նա էլ ուներ լիցենզիայի խնդիր։ Սուրմալուում պայթյուն եղավ, 16 հոգի զոհվեց, էնտեղ էլ ասին անվտանգության ապահովման խնդիր կար։ Էդ անվտանգությունը ո՞վ պետք է կազմակերպի կամ հսկի, եթե ոչ՝ պետությունը։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացին անվտագ չէ, որովհետև պետական որևէ օղակ իր պարտկանությունները պատշաճ չի կատարում։ Ու այս պարագայում էլ ընկնում են մեղավոր փնտրելու մեջ՝ մենք կապ չունենք, վարձով ենք տվել, իրենք են մեղավոր։ Լավ ա չեն ասում՝ նախկիններն են մեղավոր։

Վերջերս աղմուկ բարձրացավ, որ օպերայի շենքում համերգի ժամանակ հոսանքն անջատվել է, խայտառակ եղանք աշխարհի ու դրսի հյուրերի առաջ։ Պարզվում է՝ իրենց տրանսֆորմատորի թերությունն էր․ օպերան պետական հիմնարկ է, կառավարության օղակներից մեկը չի կատարել իր պարտավորությունը․ գուցե փողը ստացել է, նորը չի գնել կամ նորմալ չի նորոգել, չգիտեմ։ Ամեն դեպքում՝ պետական հիմնարկում խոտան կա։ Աբովյան քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ հոսանքի խափանումը կապված էր այդ համայնքին պատկանող տրանսֆորմատորների անսարքության հետ։ Դա էլ է պետական, պետությունը չի սարքել։ Անսարքություն է եղել, չեն վերացրել, չեն կարգավորել, կամ արել են թերի, անելու տեղը տակը թուղթ են դրել: Այսօր հոսանքի անջատում եղավ, վաղը կարող է բռնկում ու հրդեհ լինի, մյուս  օրը՝ պայթյուն։ Որովհետև պետական գույքը բարձիթողի վիճակում է։

Սրանք իրենց կաբինետները թարացնում են, ավտոպարկը թարմացնում են, աշխատավարձերը թարմացնում են, շրջագայում են ուր ուզում են, բայց եթե լինում է մի տեղ, որտեղ պետական փողը պետք է ծախսեն պետան գույքի վրա, այ էդտեղ խնայում են, ու ունենում ենք զոհ։

Արդյո՞ք այս ամենի պատճառը դարձյալ ՔՊ-ական իշխանության՝ միայն իրենց վայելքների մասին մտածելը չէ։ Պետական լծակ, վերահսկելու իրավունք ունեցողը, բյուջեի որևէ հատված տնօրինելու հնարավորություն ունեցողը երբ տեսնում է, որ ԱԺ նախագահը իրեն հանձնված հիմնարկը վարի է տվել ու հարստանում է, ՊՆ ղեկավարը իր հիմնարկը վարի է տվել ու հարստանում է, վարչապետը իրեն հանձնված երկիրը վարի է տվել ու հարստանում է, հակակոռուպցիոն հիմնարկի պետը վարի է տվել ու հարստանում է ու ընդհանրապես, իշխանականները հարստանում են, մարզպետը, քաղաքապետը հարստանում են, փող են աշխատում, դա տեսնող պետական չինովնիկը կարող է բնական պահանջ ունենալ ինքն էլ վարի տա ու փող աշխատի մի քիչ։ Ոչ թե, ասենք, նոր տրանսֆորմատոր գնի, այլ եղածը մի թեթև վերանորոգի, թղթաբանություն ցույց տա, մնացած գումարը տնօրինի։ Ոչ թե կանխի ապօրինի գործունեությունը, այլ տուգանի կամ տուգանքի սպառնալիքի տակ փող աշխատի։ Որովհետև, կրկնում եմ, տեսնում են, որ համատարած վարի են տալիս, բայց հարստանում են։ Փող են աշխատում։ Էդ փողը ո՞նց են աշխատում՝ աշխատվարձ-պարգևավճարով, թե կաշառքով, դա, կարծում եմ, կիմանանք քրեական գործերի ժամանակ։

Դու հիմնարկների ղեկավարներ ես փոխել, քեզ ապահովել ես ֆինանսապես, ամեն մեկը իր հարազատներին տեղավորել է աշխատանքի, ձեր հարցերը լուծել եք, բայց մի գեներատորի հարց չես լուծում, մի անվտանգային հարց չես լուծում, որ չպայթի։ Սա մի հիմնարկի վիճակ չէ, ժղովուրդ ջան, սա մի ամբողջ երկրի վիճակ է՝ լինի ՋԷԿ, լինի օպերա, լինի մարզադաշտ, դպրոց, թե այլուր։ Պետությունը իր տղում չէ։ ՀՀ քաղաքացին էսքան անպաշտպան չի եղել ու էն պատճատով, որ իշխանությունն իր գործառույթները չի իրականացնում։ Քաղաքացին անվտանգ չէ ո՛չ սահմանին հարձակումից, ո՛չ ներսի հարձակումից, կրակոցից, պայթյունից, իշխանավորի թալանից, խաբեբաների թալանից։ Ժողովուրդը տուգանվելու, զոհվելու, թալանվելու մատերիալ է։ Սրանց համար երևի ավեի հեշտ է քրեկան գործ հարուցել ու դիակի փորձաքննություն նշանակելը, քան կանխելը, որ հպարտ քաղաքացին դառնա դի։ 

Էսօր ՆԳ նախարարի խոսնակը գրում է, թե միայն երկու օրում 11 քաղաքացի խաբեության զոհ է գնացել, որոնցից 3-ը 16,700 դոլար վճարել էն հեռախոսային հանցագործներին, որ զանգում ասում են ձեր բարեկամը վթարի պատճառ է դարձել, փող տվեք բուժման ծախսերի համար, որ չբողոքարկենք և այլն: Տարբեր մեթոդներ են հորինել փող կորզելու, մարդկանց բանկային կոդեր գողանալու։ Ոստիկանությունը հա զգուշացնում է․ բայց քա՞նի դեպք կա, որ կանխել են, բացահայտել են։ Ինչո՞վ է պաշտպանում քաղաքացուն, որ չդառնա խաբեության զոհ, պայթյունի զոհ, կրակոցի զոհ կամ որ գնա ֆուտբոլի ու հոսանքը չանջատվի, ասենք։

Ինչ-որ մի խաբեբաներ մարդկանցից հավաքել են գումար, որ դրսից էլեկտրամոբիներ բերեն․ չեն բերել, գումարն էլ չեն տալիս․ ՀՀ արդարադատությունը չի կարողանում էս հարցը լուծել։ Այսինքն պետությունը ոչ մի բանով չի ազդում, որ խաբեության զոհ չդառնաս։ Սրանք դրսից գրանտներ են ստացել, որ արդարադատությունը բարեփոխեն, ոստիկանությունը բարեփխեն, ՔԿ-ին, դատախազությանը, տեսչական մարմիններին, ոստիկանությանը ,միլիարդներ են տալիս, որ էդ կառույցները շխատեն, բայց զուգահեռ ՀՀ քաղաքաին զոհվում է, տուգանվում է, խաբվում է։ Հարյուր հազարավոր վարորդներ բողոքում են ավտոմեքենաներից գողություններից։ Ոստիկանությունը մատը մատին չի տալիս։ Որովհետև երևի հայելի գողության բացահայտումից փող չկա իրենց համար, բայց փող կա միտինգ ցրելուց։ Չի կարող մի երկրում հանցագործությունները կրկնակի աճեն, թմրամոլությունն աճի, զենքի գործադրումն աճի, ու այդ երկրում պայթյուններ չլինեն, զոհեր չլինեն, տրանսֆորմատոր-գեներատորը նորմալ աշխատի․ որովհետև այդ ամենը կարգի բերող իշխանությունը զբաղված է իրենով, բարձիթողի վիճակ  ամենուր, մտածում են փողի ու իշխանության պահպանման մասին։

Կարճ աած՝ ժողովուրդ ջան, մենք ասում ենք Արցախը վարի տվեցին, Հայաստանից հողեր հանձնեցին ու էլի հանձնում են, ոչ մի բարեկամ երկիր չունենք, ոչ մեկի հետ հարաբերվել չի ստացվում, տնտեսության հերն անիծվել է, պետական պարտքը կրկնապատկել ու մտել են եռապատկման շեմ․ բայց դա տրամաբնական է, որովհետև սրանք անգամ միկրոմենեջմենթը չեն կարողանում կազմակերպել։ ՀՀ կառավարությունը իր օղակում չի կրողանում լուծել մեկ գեներատորի հարց, սրանք մեքենայի հայելու գողության հարց չեն կարողանում լուծել։ Ինչո՞ւ․ որովհետև, կարծում եմ, պաշտոններում ոչ կոմպետենտ մարդիկ են ու մտածում են փող աշխատելու մասին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ