09 03 2019

Ռուսաստանում վթարի հետևանքով ՀՀ 2 քաղաքացի է զոհվել

Ռուսաստանում վթարի հետևանքով ՀՀ 2 քաղաքացի է զոհվել

Մարտի 9-ին ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ