06 03 2019

Մայրաքաղաքում շուրջ 440 չորացած և վթարային ծառ կա

Մայրաքաղաքում շուրջ 440 չորացած և վթարային ծառ կա

Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկել է գարնանային էտը: Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում կմանրացվեն: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Գարնանային էտի շրջանակում կհատվեն մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերը, որոնք 2018թ. աշնանն իրականացված գույքագրման համաձայն՝ մայրաքաղաքում շուրջ 440 են։

Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար էտման աշխատանքները հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվեն երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ