Մարտի 4-ին, ժամը 01:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում՝ «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում, ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանության աշխատակիցները հետախուզել են Գ. Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակի տարածքը. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը