17:30 սոցցանցերում լտեսանյութ հրապարակվեց, որ Երևանի Նոր Նորքի ոստիկանության շենքի մոտ պայթյունի ձայն է լսվել։
Այնուհետև մամուլը հրապարակեց, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո 2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
Հայտնի դարձավ, որ երեք քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով նրանցից երկուսը վիրավորվել են: Ունեն ստորին վերջույթների բեկլորային վնասվածքներ։
Նռնակով զինված մեկ անձ այս պահին ոստիկանության շենքի դիմաց է։
Տարածքում բազմաթիվ ոստիկաններ են և քաղաքացիներ։
Հիշեցնենք՝ այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության շենքում, սակայն ոստիկանությունը միայն մեկ հաղորդագրություն է տարածել՝ 18։13 րոպեին՝ հրապարակելով այն, ինչ մամուլն արդեն հրապարակել էր։ 19։15-ի դրությամբ, այլ հրապարակում ՆԳ նախարարությունը չի արել։
Միակ ավել նորությունն այն էր, որ ոստիկանությունն աշխատանքներ է տանում նռնակով զինված անձին վնասազերծելու համար։
Կրկնենք՝ այս ամենտ ըեղի է ունենում ոստիկանության շենքում, այնինչ ոստիկանությունը անգաամ իրենց շենքում կատարվողի մասին չի կարողանում պատշաճ տեղեկություններ հաղորդել։
Մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում և հավաքվում են ոստիկանության շենքի մոտ՝ ինֆորմացիա ստանալու։
Հայտնի չէ, թե ինչ է պահանջում նռնակով զինված անձը, քանի որ նա հեռու է նկարահանողներից, իսկ ոստիկանությունը չի հայտնում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը