Այս օրերին հանրապետության ամբողջ տարածքում ակտիվորեն վաճառվող «ձնծաղիկները» բնավ հասարակ ծաղիկներ չեն: Դրանք հիմնականում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ են, որոնց հավաքչությունը և վաճառքն անօրինական է, հայտնում է Econews.am-ը:
Մասնավորապես «դեղին ձնծաղիկների»՝ Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակի մեկ հատին պատճառված վնասի փոխհատուցումը հաշվարկվում է 25 000 դրամ, իսկ ընդամենը մեկ փունջի համար հնարավոր է անգամ քրեական պատասխանատվության ենթարկել:
Էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանի և Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշի հետ փորձել են պարզել առկա խնդիրները: ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանի հետ խոսել են նաև վերահսկողության դժվարությունների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը