20 02 2019

Եթե համաներում չհայտարարեին, երկիրը ավելի խաղաղ կլիներ. Անատոլի Գնունի. News.am

Եթե համաներում չհայտարարեին, երկիրը ավելի խաղաղ կլիներ. Անատոլի Գնունի. News.am

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունու տան գողությունը երեկոյան ժամերին է եղել, տանը մարդ չի եղել։ Այս մասին նա ասել է NEWS.am-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ գողերը տարել են թանկարժեք իրեր, իսկ տանը մեծ գումար չի ունեցել պահած, տունը խառնել են, տակնուվրա են արել.

«Ինչը տեսել են թանկարժեք է, վերցրել ու տարել են, գումար չեն տարել, եթե նույնիսկ տարել են, փոքր գումար է եղել, այն առօրյա գումարը, որ ամեն մեկի տանը կա»։

Նա նկատեց՝ նախկինում իր տան գողության դեպք չի արձանագրվել, ապա հավաստիացրեց՝ ինքը համեստ ապրող մարդ է.

«Ի՞նչ ունեմ ես, որ ինչ էլ տանեն, ես համեստ ապրող մարդ եմ, մեր ազգի կողքին միշտ կանգնած, կաշառք չվերցնող։ Մեկը թող հայտնվի ու ասի՝ ինձ կաշառք է տվել, տեսնեմ էլի իրեն»։

Նա դժվարացավ կասկածյալներ մատնանշել, սակայն շեշտեց.

«Եթե համաներում չհայտարարեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրը ավելի խաղաղ կլիներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ