«Ինձ թալանելը շատ բարդ է, ինձ թալանված չեմ զգում․ ուղղակի ֆիքսենք, որ համակարգիչն ինձ մոտ չէ։ Ես թալանել բառ չէի ցանկանա բնորոշել»,- Լևոն Քոչարյանի վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 11-ին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ թալանել են Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան: «Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք»պայուսակը: Սա բացահայտ ուղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում պայուսակ գողանում: Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են՝ իր վարույթի հնչեղ գործերի նյութերը»,- գրել էր նա։
«Ես միշտ ժուժկալ կյանքով եմ ապրել, երբեք ոչ մի ունեցվածքով հատկապես հնրային տիրույթում ինձ լավ չեմ զգացել բառի ամենակենցաղային իմաստով։ Բայց եթե մենքենայում կա 20 հազար դոլար, բայց տանում են պայուսակը նուութբուքով, սա ինչ-որ բանի ցուցիչ է։ Սա իրականում ինչ-որ մի բանի ցուցիչ է։ Ես չեմ համարում, որ թիրախը եղել է ինչ-որ մեկի ավտոնեքենայից գողություն կատարելը կամ հերթական հափշտակությունը։ Կրկնում եմ, իմ մեքենայի մեջ առավել տեսանելի վայրում, քան իմ համակարգիչն է, եղել է գումար և շատ մեծ գումար, բայց չգիտես ինչու նախընտրել են համակարգիչը»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
«Գուցե իմ համակարգիչն ավելին արժեր, քան էդ գումարը, չեմ կարող ասել։ Ես ինձ, անկեղծ, թալանված չեմ զգում։ Համարում եմ՝ ինչ-թր ուժեր ցանկացել են իմ համակարգիչը տեսել։ Բայց շտապեմ հիասթափեցնել՝ իմ համակարգչի մեջ չեն գտնելու միջազգային անվտանգությանը սպառնացող ինչ-որ տվյալներ կամ ինչ-որ վարկաբեկիչ նյութեր։ Առհասարակ, ոչինչ տրագեդիկ չեն գտնելու։ Գտնելու են միջնորդությունններ, բողոքներ, քրեական վարույթներ, որոնք, կարծում եմ, իրենց ընդհանրապես հետաքրքիր չէ»,- հավելեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը