15 03 2024

Գողացել են 24news-ի տնօրենի համակարգիչը

Գողացել են 24news-ի տնօրենի համակարգիչը

Բանուկ փողոցում բացել են մեքենաս ու գողացել համակարգիչս: Երևանի կենտրոնում, առանց վնասելու մեքենան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է 24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանը։

Ավելի ուշ նա մանրամասնել է. «Դեպքի մասին: Մեքենաս կայանված է եղել Սարյան փողոցում՝ Նոր Հալեպ ռեստորանի դիմաց ժամը 19:00-ից մինչև 21:00, հետո՝ 21:15-ից մինչև 23:00 Տերյան փողոց՝ Նիկոլ Աղբալյան դպրոցի մոտ:

Սարյանում երբ կայանել եմ, համակարգիչս իր պայուսակով եղել է մեքենայի մեջ: Այսինքն, տարել են այս ընթացքում, դուռը բացել են առանց մեքենան վնասելու:

Իսկ դա հնարավոր է, եթե որսում են մեքենայի բանալիի հաճախականությունը:

Մեքենայից որևիցե այլ բան չեն տարել: Հիմա ոստիկանությունում հաղորդում եմ տալիս, բայց առնվազն տարօրինակ է, որ Կենտրոնում՝ այսքան կամերաների առկայության դեպքում, նման բան է տեղի ունենում: Հետևությունները հստակ են, իմ կարծիքով պատահական չի այս ամենը:

Մնացյալը՝ տեսնենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ