14 02 2019

Վանդալիզմի հերթական դրսևորումը` Թուրքիայում հայկական եկեղեցու նկատմամբ

Վանդալիզմի հերթական դրսևորումը` Թուրքիայում հայկական եկեղեցու նկատմամբ

Թուրքիայում՝ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու պատերին գրաֆիտի է արվել: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով Ermenihaber-ին։

«Եկեղեցու պատերին պատկերվել է OHB գրությունը. դա գրաֆիտի նկարող ամենաակտիվ խմբերից մեկն է», -նշվում է հաղորդագրության մեջ։

Վանդալիզմի դրսևորումներ եղել են նաև նախկինում: Նախորդ տարի եկեղեցու պատերը ներկել էին կապույտ ներկով: Լրատվամիջոցը նշում է, որ սա վկայում է այն մասին, որ Թուրքիայում արհամարհում են վանդալիզմի դրսևորումներն ազգայի փոքրամասնությունների սեփականության և սրբությունների նկատմամբ։

Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին կառուցվել է 1844 թվականին սուլթանական Թուրքիայի արքունի վառոդապետ Հովհաննես Տատյանի կողմից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ