Իրանի հարավարևելյան շրջանում պայթյուն է որոտացել։ Այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ Նրանք զինվորականներ են։ Այս մասին հաղորդել է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալության թվիթերյան հաղորդագրությանը:
«Զոհերի թվում են Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» անդամներն ու խաղաղ բնակիչները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը