Սոցցանցերում մի խումբ մարդիկ անհարգալից վերաբերմունք են դրսևորում Ադրբեջանի նախագահի հանդեպ: Որքան ուժեղանում է Ադրբեջանը, ուժեղանում է աջակցությունը Իլհամ Ալիևի քաղաքականությանը, այդ գրոհները շատանում են: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասքերովը: Այս մասին հայտնում է Minval.az-ը:
«Այդ անշնորհքությանը պետք է վերջ դնել: Ադրբեջանին սևացնող քաղաքականությունը դատապարտված է պարտության: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ մեր երկիրը չի հաջողվի փլուզել»,- ասել է նա:
Ասքերովը կոչ է արել խստացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատիժը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը