Հունվարի 27-ին, ժամը 21:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ‹‹Վիվառո Գրուպ›› բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:Փրկարարները սահմանազատել են տարածքը (մինչ ժամը 22:21-ը):
Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննում, ինչի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը