Երևանի 3 դպրոցների տնօրեններ աշխատանքից ազատվել են աշխատանքից նրանց հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով։ Նրանք իրենց դպրոցներում նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատարներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Էռնստ Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ դեռ որոշում չի կայացրել՝ կմասնակցի մրցույթին, թե՝ ոչ։
«Ես չգիտեմ կմասնակցեմ, թե՝ ոչ, եռամսյա ժամկետում պետք է մրցույթը կայանա։ 5 տարի է աշխատում եմ, սա մրցույթ է, ով արժանի կլինի, նա էլ կհաղթի»,- ասել է նա։
Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ արտասովոր ոչինիչ չի եղել, կարգն է այդպիսին, որ պաշտոնավարման 5 տարին լրացել է, օրենքի համաձայն տնօրենի հետ պայմանագիրը խզվել է և նոր մրցույթ կաանցկացվի։
«Ես իմ թեկնածությունը առաջադրելու եմ անցկացվող մրցույթին»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Հայկ Մարությանը տնօրենների էր ազատել աշխատանքից
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը