Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից: Որոշումների համաձայն, Նատալյա Ստեփանյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի Ալ.Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Ռուզաննա Գրիգորյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի Էռնեստ Թելմանի անվան համար 13 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Մարիաննա Ավագյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի համար 98 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը