Հունվարի 14-ի առավոտյան Թեհրանի մոտակայքում Boeing-707 օդանավ է կործանվել: Միջադեպը տեղի է ունեցել Քարաջի օդանավակայանից ոչ հեռու: Այս մասին գրում է ТАСС-ը։
Գործակալության և Sputniknews.com-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ուղևորատար է եղել, սակայն լրագրող Մոհամադ Հաշեմին թվիթերյան էջում դեպքի վայրից լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ օդանավը բեռնատար էր: Նրա տվյալներով՝ ինքնաթիռում 7-9 մարդ է եղել, մեկ այլ աղբյուր հաղորդում է 10 ուղևորի մասին։
Զոհերի վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա: Մոհամադ Հաշեմին նաև տեղեկացրել է, որ բեռնատար նքնաթիռը վերադառնում էր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից: Հաշեմիի տվյալներով՝ օդաչուն վայրէջքի ժամանակ կորցրել է վերահսկողությունը, ինչի հետևանքով օդանավը դուրս է եկել թռիչքուղուց ու բախվել բնակելի շենքին, իսկ Sputnik.com-ը գրում է, որ որպես կործանման պատճառ է շրջանառվում նաև եղանակային անբարենպաստ պայմանների վարկածը։
Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է Boeing-707 օդանավի կործանման վայրում արված առաջին տեսանյութը։
The Kyrgyzstan plane took of from Tehran Mehrabad airport but faced technical problems midair and had to make an emergency landing.https://t.co/BrTamhSooK pic.twitter.com/R7Y4Srbodp
— Mohammad Hashemi (@mo_hashemi) 14 января 2019 г.
#Iran: the crashed plane near Teheran pic.twitter.com/f1XKt49QQD
— Guy Elster (@guyelster) 14 января 2019 г.
An Iranian Air Force Boeing 707 has crashed near Fath Airport in Karaj. #Iran
— Aviation Iran (@aviationirancom) 14 января 2019 г.
Photo: Iranian Emergency Organization pic.twitter.com/FPxov4N2u9
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը