11 01 2019

Իսպանիայում հանցախմբի ձերբակալված անդամներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են․ ՀՀ ԱԳՆ

Իսպանիայում հանցախմբի ձերբակալված անդամներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են․ ՀՀ ԱԳՆ

Իսպանիայում հանցավոր խմբավորման ձերբակալված անդամների թվում, հիմնականում հայերից բաղկացած, որը զբաղվում էր պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով, Հայաստանի երկու քաղաքացի կա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտադիտարկում է իրադարձությունները և սերտ համագործակցում է իշխանությունների հետ այս գործով:

Ձերբակալվել են, ընդհանուր առմամբ, 83 կասկածյալներ, այդ թվում 28 պրոֆեսիոնալ խաղացողներ:

Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին՝ նախապես  երաշխավորելու համար արդյունքները, եւ հազարավոր քաղաքացիների անուններն են օգտագործել, որպեսզի նախապես կազմակերպված խաղերում խաղադրույքներ դնեն:

Հայկական հանցախումբն օգտագործում էր պրոֆեսիոնալ թենիսիստին, որը հանդես էր գալիս որպես բանդային եւ հանցագործ խմբի մնացած մասին կապող օղակ: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ