Ամենահարուստ ու հայտնի հայերի անունները 2018-ի ընթացքում ներառվել են են համաշխարհային վարկանշային աղյուսակներում, հայտնում է Rusarminfo-ն՝ ներկայացնելով նրանցից մի քանիսին:
Հեղինակավոր Forbes ամսագիրը հունվարին հրապարակել էր «Ռուսական անշարժ գույքի թագավորներ 2018» վարկանշային ցանկը, որում ընդգրկվել են ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը և Գագիկ Ադիբեկյանը:
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ մարդկանց ցանկում, որը հրապարակել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Կրեմլի զեկույցում»:
Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ 2018» ցանկում ընդգրկվել էր միանգամից 8 հայազգի գործարար, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Յանը։
Հայտնի և հարուստ հայերի ցանկում են նաև Ալեքսիս Օհանյանը և Քիմ Քարդաշյանը։
Համաշխարհային վարկանշային աղյուսակներում ընդգրկված մյուս հայերին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը