08 01 2019

Օպերատիվ խումբ է Հայաստան ժամանել՝ Ղազախստանում սպանության մեջ կասկածվողին հայտնաբերելու համար

Օպերատիվ խումբ է Հայաստան ժամանել՝ Ղազախստանում սպանության մեջ կասկածվողին հայտնաբերելու համար

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:

«Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Իրականությանը չի համապատասխանում տարածված տեղեկատվությունը, թե Հայաստան է ժամանել քննչական խումբ»:

Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության գործով երեք մարդու են կալանավորել: Դանակահարության հետևանքով մեկ մարդ էր մահացել, ևս երեքը վիրավորվել էին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ