ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ամենազավեշտալին այն է, որ գործող հակապետական խմբակի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են վստահեցնել մեր քաղաքացիներին, թե շուտով խաղաղություն կհաստատվի մեր հարևան երկու պետությունների հետ։
Թուրքիան թշնամաբար է տրամադրված գրեթե բոլոր հարևան պետությունների նկատմամբ` Կիպրոս, Հունաստան, Իրաք...
Ցուցակը կարելի անվերջ շարունակել։
Ցանկացած հարմար առիթի դեպքում թե՛ Էրդողանը և թե՛ Ալիևը սիրում են հարևան պետությունների տարածքները հայտարարել թուրքական կամ էլ ադրբեջանական։
Վերջին տասնամյակների ընթացքում այդ իբր հարևաններն ատելություն, բռնություն և թշնամանք են քարոզել հայերի նկատմամբ։
Այս օրերին էլ ժամանակավորապես օկուպացված Արցախում, ադրբեջանցի քոչվորները Թուրքիայի անմիջապես հովանավորությամբ շարունակում են մշակութային ցեղասպանությունը։
Հողին են հավասարեցնում հայկական գյուղերը, եկեղեցիները, դպրոցներն ու նույնիսկ գերեզմանները....
Ու այսքանից հետո ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել....
Նիկոլական խմբակը դավաճանել է ոչ միայն մեր անցյալը, այլ նաև ներկան ու ապագան։
Բայց...
Համոզված եմ, որ ոչ մի ապազգային իշխանություն, սպառնալիք, շանտաժ, վերջնագիր մեզ չի ստիպի հրաժարվել ինքնիշխանությունից, ինքնուրույնությունից, Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի գաղափարից, ուրանալ մեր բազմադարյա պատմությունը, մեզ կտակված հարուստ հոգևոր ժառանգությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը