Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտին արձանագրված արդյունքներից մեկը Լեհաստանի անցումն էր սոցիալիստական ճամբար։
«Միջազգային իրողությունները հուշում են, որ ընթացիկ գլոբալ կոնֆլիկտի առնվազն ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը մի տարբերությամբ` այժմ այն կլինի առավել փափուկ (soft), մի վիճակ, երբ Ուկրաինան իրեն կապիտուլացված չի զգա, իսկ Ռուսաստանը բացարձակ հաղթող։
Սակայն կա նաև այլ խնդիր` Ռուսաստանը այսպես թե այնպես ժառանգելու է ուկրաինացիների խորը ատելությունը, որը երկարաժամկետ հեռանկարում լինելու է ական ռուսական սահմաններին, եթե իհարկե Ռուսաստանում վերաբերմունքը մետրոպոլիա-ծայրամաս ավանդական մտածողությունը վերատեսության չենթարկվի և ի վերջո սլավոնական ընդհանրությունը չփոխարինի եվրասիականության արհեստական և կեղծ պատրանքներին»,-գրում է քաղաքագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը