Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (Ապօրինի հրազեն պահել) և 297-րդ հոդվածի (Զենքի գործադրմամբ խուլիգանություն) 3-րդ մասով, 44-155-րդ (Սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը