ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արթուր Նահապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Վազգեն Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ:
Իսկ Արթուր Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը