16 02 2025

ՌԴ-ն և ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով. Պեսկով

ՌԴ-ն և ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով. Պեսկով

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն ընթացել է երկուստեք բարեկամական, կառուցողական և աշխատանքային տոնով։ Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Պուտինի և Թրամփի զրույցը հզոր ազդանշան է, որ այժմ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով», - ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգները կխոսեն «խաղաղության, ոչ թե պատերազմի մասին»:

Պեսկովի համոզմամբ՝ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու Թրամփի դիրքորոշումը պետք է գրավիչ լինի ցանկացած ողջամիտ մարդու։

Ինչ վերաբերում է արևմտյան պատժամիջոցներին, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ  պատժամիջոցները չեն խանգարի Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև բանակցություններին, դրանք «որքան արագ սահմանվում են, այդքան արագ էլ հանվում են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ