Խուլիգանություն և գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, քաղաքացին վճարման շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ կոտրել է 31 համարի ավտոբուսի կողային ապակին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը