16 02 2025

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունները

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունները

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Նախարար Բայրամովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առկա իրավիճակի մասին»,-ասված է հաղորդագրությունում։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք ասպեկտներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտի և կապի ոլորտներում, ինչպես նաև անվտանգության ոլորտում։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ