Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։ «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։
Ըստ տեղեկությունների, սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով, զոհին կապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել։
Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ է եղել շենքում, որի սեփականատերն է։ Նա ամուսնացած է, ընտանիքի անդամները դեպքի պահին այնտեղ չեն եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը