08 01 2019

Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Ամերիկյան Amazon ընկերությունը հունվարի 7-ին ճանաչվել է աշխարհում ամենաթանկ ընկերությունը: Amazon-ը գրանցած առևտրի արդյունքներով առաջ է անցել իր բոլոր մրցակիցներից, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Աղբյուրը հայտնում է, որ ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 2.7 տոկոսով, ինչի արդյունքում կապիտալիզացիայի ընդհանուր ծավալը հասել է 797 մլրդ դոլարի, իսկ Microsoft-ինը` ընդամենը 784 մլրդ: Ամենաթանկ ընկերությունների ցանկում երրորդ տեղը զբաղեցնում է Alphabet-ը, որի շուկայական արժեքը կազմել է 740 միլիարդ դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ