Ի՞նչ երկնիշ աճ: Լրագրողների հետ ճեպազրույցում գնաճի վերաբերյալ հարցերին այսպես արձագանքեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, որ շաքարի գինը բարձրանում է, հանձնաժողովն ի՞նչ է անում, Գևորգյանը պատասխանեց. «Երբ շաքարի գինը բարձրանում է, մենք նայում, տեսնում ենք շաքար ներմուծող և արտադրող ընկերություններն արդյոք գնի բարձրացումը կատարում են համահունչ տնտեսական պայմաններին: Այսինքն արդյոք, եթե ձեռքբերման գինը բարձրացել է իքս, Հայաստանում նույն տրամաբանությամբ է բարձրանում շաքարի գինը»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը