28 12 2018

Տարադրամի փոխանակման կետերը մեկ տարի կստուգեն

Տարադրամի փոխանակման կետերը մեկ տարի կստուգեն

ԿԲ նախագահի որոշմամբ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2019 թ. հունվարի 14-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի  գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

ԿԲ-ն ներկայացրել է արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց ցանկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ