24 12 2018

Երևանի քաղաքապետին սխալ են զեկուցում․ Բաբկեն Պիպոյան

Երևանի քաղաքապետին սխալ են զեկուցում․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի` Երևանի տրանսպորտի արդիականացման հետաձգման մասին հայտարարությանը, նշեց․ «Անկեղծ լիահույս եմ, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետի հայտարարությունները գալիս են նրանից, որ իրեն սխալ են զեկուցում: Իրականում մեծ ծավալի աշխատանք է կատարված, ցանցի ներդրման համակարգը ամփոփված է, և եթե ոչ ամենադանդաղ, ապա գոնե միջին օպտիմալ արագությամբ աշխատեն, միջինը մեկ տարում կարելի է ներդնել ցանցը»։

Ըստ Պիպոյանի՝ բոլոր հիմնավորումները կան դրա համար, և ամենաբարդը ցանցի ուսումնասիրությունն էր, որն արված է:  «Կետային ուսումնասիրություն արվել է, և միջազգային խորհրդատուն ասել է, որ այս ցանցը կիրառելի է, ավելին, շեղում էլ լինի, ցանցը 60-65 տոկոս ծանրաբեռնվածություն ունի»,-ասաց նա:  

«Նախորդ իշխանությունը հեղափոխության չորս ամիսը չաշխատեց, չորսն է նորը, գրեթե տարին գնաց, վերցրեք, նայեք ուսումնասիրությունը, ամեն ինչ արվել է, մնում է  մրցույթ հայտարարվի»,-հավելեց նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ