Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» շարժման շրջանակներում տուժել է գրեթե երեք հազար մարդ, այդ թվում՝ հազարից ավելի իրավապահներ: Այդ մասին BFMTV հեռուստաալիքին հայտնել է հանրապետության ՆԳ նախարարության ներկայացուցիչը:
Նոյեմբերի կեսերից շարունակվող բողոքների ընթացքում տուժել են 1843 քաղաքացիական անձ և 1048 իրավակարգի պահապան: Զոհերի թիվը, որոնցով ուղեկցվել են բողոքի ակցիաները, հասել է իննի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը