21 12 2018

Վերին Լարս տանող ճանապարհը փակելու լուրերը ճիշտ չեն

Վերին Լարս տանող ճանապարհը փակելու լուրերը ճիշտ չեն

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ վերջին օրերին հանրության շրջանում տարածված այն տեղեկատվությունը, որ անորոշ ժամկետով փակվելու է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը՝ դահուկադաշտի կառուցման նպատակով, չի համապատասխանում իրականությանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և Վերին Լարսի անցակետի վրացական ու ռուսական հատվածների ղեկավարությունների հետ, որոնք միանշանակ հերքում են վերոնշյալ տեղեկատվությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ