Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին պահպանել օրենքի պահանջները և ձեռնպահ մնալ չարտոնված գործողություններից և հասարակական կարգի խախտումից: Նմանատիպ հորդորով է հանդես եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ անդրադառնալով վերջին օրերին սոցցանցերում տարածվող տեղեկությանը, որի համաձայն՝ դեկտեմբերի 22-ին դեսպանատան մոտ մտադիր են չարտոնված հավաք կազմակերպել:
Դեսպանատունն այդ կապակցությամբ հիշեցնում է, որ ըստ ՌԴ օրենսդրության՝ հրապարակային միջոցառումները (հավաքներ, երթեր, հանրահավաքներ) անցկացվում են ըստ հաստատված կարգի և մի շարք կազմակերպչական պայմանների պահպանման հիման վրա, որի նպատակն է կանխել հասարակական կարգի խախտումները:
Նշվում է նաև, որ դեսպանատունը չի կարող պատասխանատվություն կրել դիվանագիտական առաքելությունից դուրս կատարվող գործողությունների համար
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը