Ֆրանսիայում ցուցարարների՝ վերջին օրերի գործողությունների հետևանքները բյուջեի վրա 10 մլրդ եվրո կարժենան։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Վարչապետը նշել է, որ այդ գումարի մեջ մտնում են թե երկրի նախագահի խոստացած բարեփոխումները, թե ցուցարարների անկարգությունների հետևանքները։
Հիշեցնենք, որ վառելանյութի գնաճի դեմ բողոքի ցույցերը, որոնք արդեն մեկ ամիս ձգվում են, շարունակվել են ավերածություններով ու զոհերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը