14 12 2018

Ոստիկանները սպանել են Ստրասբուրգի հրաձիգին

Ոստիկանները սպանել են Ստրասբուրգի հրաձիգին

BFM հեռուստաալիքը հաղորդում է, որ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառի մոտ դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն իրականացրած 29-ամյա Շերիֆ Չեկատը հինգշաբթի երեկոյան սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում: Հանցագործը սպանվել է Ստրասբուրգի հարավային մասում գտնվող Նոյդորֆ շրջանում՝ Լազարեթ փողոցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեկատը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ և գնդակահարվել է փոխհրաձգության ժամանակ: BFM-ի հեռարձակած տեսանյութից երևում է, թե ինչպես են դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ծափահարություններով ողջունում ոստիկաններին:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ստրասբուրգում դեկտեմբերի 11-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը գործակալությունը։

Հայտարարվել է, որ Ստրասբուրգի կենտրոնում մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը ԻՊ-ի անդամ էր, սակայն հայտարարության մեջ չի նշվում որևէ փաստարկ, որը կապացուցի, որ նա իսկապես եղել է ահաբեկչական խմբավորման անդամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ