11 12 2018

Հայ կնոջը ծեծելով սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել. Tert.am

Հայ կնոջը ծեծելով սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել. Tert.am

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ընթացք է ստացել քրեական գործը:

«Գյումրիում դեկտեմբերի 2-ին գրանցված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի զինծառայող»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ