04 12 2018

Կործանված ինքնաթիռը վարում էին առաջին կարգի օդաչուներ․ Լուսանկարներ

Կործանված ինքնաթիռը վարում էին առաջին կարգի օդաչուներ․ Լուսանկարներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:

Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Փաստի առթիվ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։

«Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ աղոթելով զոհվածների հոգիների հանգստության համար»,-ասված է Գարեգին Բ-ի ուղերձում։

 Լուսանկարները՝ Սպուտնիկ Արմենիա և ՀՀ ՊՆ

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ