Մոսկվայում տեղի ունեցած ամենամյա գրքի ցուցահանդես-տոնավաճռին ներկայացված է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք ու ազատություն» գիրքը: Այս մասին տեղեկանում ենք Россия 24-ի տեսանյութից։ Ինչպես նշում է տեսանյութի հեղինակը, միջազգայնորեն չճանաչված պետության առաջին նախագահը, որը հետո տասը տարի ղեկավարեց Հայաստանի Հանրապետությունը, այստեղ մանրամասն ներկայացնում է աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններից մեկի պատմությունը: Լրագրողը Ռոբերտ Քոչարյանի գիրքը համեմատում է Պուտինի, Թրամփի, Չերչիլի մասին գրքերի հետ։
«Գիրքը բավականին անկեղծ է, այնտեղ դուք կգտնեք մանրամասներ, որոնք չեք գտնի ոչ համացանցում, ոչ էլ կկարդաք մամուլում: Բացի այդ, արդեն երկար ժամանակ է անցել և հնարավորություն կա գնահատելու, թե այն ժամանակ կայացված որոշումներն ինչ նշանակություն են ունեցել այժմյան իրավիճակի վրա»,- ասվում է տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը