Մահացել է ՀՀԿ-ի ռեյտինգային կազմով առաջադրված թեկնածուներից Սուսաննա Գևորգյանը։ Տեղեկությունը հաստատել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ նշելով, որ Գևորգյանը հանկարծամահ է եղել:
Սուսաննա Գևորգյանը ՀՀԿ ցուցակի 57-րդ համարն էր և առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը