Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները՝ ի նշան բողոքի։ Այս մասին տեղեկանում ենք միության Facebook-ի էջից:
Նրանք նշում են, որ տևական ժամանակ է, ինչ նամակներ են գրում վարչապետին, ՊԵԿ-ին, հայտարարություններ տարածում՝ դժգոհելով նոր հարկատեսակներից, որոնք դժվարությունների առաջ են կանգնեցրել նրանց՝ ազդելով գների բարձրացման վրա։
Միության հայտարարությունում ասվում է, որ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ռեստորանների միության նախաձեռնող խմբի հերթական հանդիպումը.
«Խումբը հերթական նամակը հղեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ռեստորանների ներկայացուցիչները կայացրեցին ևս մեկ կարեւոր որոշում`
- բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ
Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր եվ տնտեսության բնականոն զարգաման վտանգի ահազանգ: Այն դրդված է հետեւյալ պետական մարմինների անգործությունից` ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարություն:
Մեր առաջարկները ներկայացված են մանրամասն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն կայացած հանդիպման ժամանակ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը